Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Չինաստանում ռոբոտ են ստեղծում նոր կորոնավիրուսի կասկածով անձանցից անալիզներ վերցնելու համար

Չինաստանում ռոբոտ են ստեղծում նոր կորոնավիրուսի կասկածով անձանցից անալիզներ վերցնելու համար
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Siasun ռոբոտներ արտադրող առաջատար ընկերությունը Շենյանի Ավտոմատացման ինստիտուտի աջակցությամբ ստեղծում Է ռոբոտ, որը կզբաղվի բժշկական անալիզներ վերցնելով 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի կասկածով անձանցից: Փետրվարի 5-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործակալության տվյալներով՝ ռոբոտը կստանձնի բուժքույրերի պարտականությունների մի մասը: Նրանք մշտապես իրենց մեծ ռիսկի են ենթարկում այն հիվանդներին զննելիս, որոնք մեծ հավանականությամբ կարող են թոքաբորբով վարակված լինել: Ենթադրվում Է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան Էապես արագացնել եւ պարզեցնել վարակի առկայության ստուգումը: Ծրագիրն իրականացվում Է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի եւ մի քանի պետական գերատեսչությունների աջակցությամբ: Կոնստրուկտորների մտահղացմամբ՝ մեքենայացված ճկուն ձեռքի միջոցով ռոբոտը հեռակառավարմամբ հիվանդի բերանի խոռոչում խնամքով կտեղավորի թանզիֆե վիրախծուծ: Դրա օգնությամբ բժիշկները կկարողանան բացարձակապես անվտանգ թքի նմուշ ստանալ: Սպասվում Է, որ այդ տեխնոլոգիան առավելագույնս կկրճատի վարակման դեպքերը դրա տարածման դեմ պայքարող բուժանձնակազմի շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am