Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանում ընդդիմությունը հրաժարվել Է բողոքի ակցիաներից երկրի արեւմուտքում ողբերգությունից հետո

Վրաստանում ընդդիմությունը հրաժարվել Է բողոքի ակցիաներից երկրի արեւմուտքում ողբերգությունից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երկրի արեւմուտքի Բաղդատի բնակավայրում հրդեհից վեց մարդու զոհվելու կապակցությամբ հրաժարվել են փետրվարի 4-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիաներ անցկացնելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բաղդատի ավանում անցած գիշեր տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, որտեղ հրդեհի հետեւանքով զոհվել Է վեց մարդ՝ մի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ չորս երեխա, մենք հրաժարվեցինք բողոքի ակցիաներ անցկացնելուց»,- լրագրողներին հայտարարել Է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Նա նշել Է, որ ընտրական համակարգը փոխելու՝ իշխանություններին ուղղված պահանջով ընդդիմադիր կուսակցությունների ակցիան կանցկացվի փետրվարի 5-ին: «Մենք պիկետում կկազմակերպենք խորհրդարանի բոլոր երեք մուտքերի մոտ. եւ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից պատգամավորներն ստիպված կլինեն անցնել «ամոթանքի միջանցքով»,- ասել Է Ուգուլավան:

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը բացվում Է փետրվարի 4-ին: Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հայտնել Է, որ չորս մանկահասակ երեխա եւ երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի բնակավայրում: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկել Է Ծերեթելիի փողոցի բնակելի փայտաշեն տանը: Առաջին բրիգադը ժամանել Է կանչից երկու րոպե անց, սակայն տունն արդեն լիովին բռնված Է եղել կրակով: Կրակը տարածվել Է 200 քառակուսի մետրի վրա:

Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղափակելուց հետո գտել եւ դուրս են բերել հինգ մարմին, ներառյալ չորս անչափահասի եւ մեկ կնոջ: Ավելի ուշ գտնվել Է տարեց կնոջ մարմին: Արտակարգ պատահարի փաստով կատարվում Է հետաքննություն: Բռնկման պատճառները պարզվում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am