Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել Է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

Մահացել Է «Լենֆիլմ» կինոստուդիայի նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Ղուկասյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 89 տարեկան հասակում վախճանվել Է «Լենֆիլմի» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը: Այդ մասին հաղորդվում Է «Լենֆիլմի» կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Փետրվարի լույս 2-ի գիշերը վախճանվել Է «Լենֆիլմ» կինոստուդիայի ականավոր խմբագիրը, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչը՝ Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը… Նրա բարձր պրոֆեսիոնալիզմն օգնել Է միավորումում աշխատած շատ դրամատուրգների եւ ռեժիսորների ստեղծագործական անհատականության բացահայտմանն ու կայացմանը (նրանց թվում են՝ Ալեքսեյ Բատալովը, Ալեքսեյ Գերմանը, Դինարա Ասանովան)»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ղուկասյան ազգանունը որպես խմբագիր նշված Է կինոստուդիայի այնպիսի կինոնկարների մակագրերում, ինչպիսիք են «Տղաները Կանոներսկից», «Ջրոգին», «Երբ հեռացնում են կամրջամասերը» , «713-րդը վայրԷջք Է խնդրում», «Դոնի պատմություն» եւ շատ այլ ֆիլմեր:

Ֆրիժետա Ղուկասյանը ծնվել Է 1930 թվականի հուլիսի 17-ին: 1960-ից մինչեւ 1990 թվականը եղել Է «Լենֆիլմի» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am