Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուլբենկյանի՝ «Էքսցենտրիկ մագնատի» «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

Գյուլբենկյանի՝ «Էքսցենտրիկ մագնատի» «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հայ գործարարի կողմից նախագծված ու «Ռոլս-Ռոյս» ընկերության կողմից սկզբնականորեն մերժված մեքենան հավանաբար կվաճառվի 30․000 ֆունտ ստերլինգով, չնայած այն հանգամանքին, որ այն արդեն ներկայիս տիրոջ վրա արժեցել է շուրջ 7 անգամ ավելի գումար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական «Daily Mail» օրաթերթը, 73 տարի առաջ պատրաստված «Արծաթե ուրվական» (Silver Wraith) անսովոր մեքենան, որը պատկանել է գործարար Նուբար Գյուլբենկյանին  (Գալուստ Գյուլբենկյանի որդուն) հանվել է վաճառքի։

Հետաքրքրական է, որ այն ունի անսովոր կառուցվածք ու դիզայն, ինչը եղել է Գյուլբենկյանի ցանկությունը։ Ըստ մի շարք աղբյուրների՝ Գյուլբենկյան կրտսերը մի շարք նման լյուքս դասի մեքենաներ է նախագծել ու պատրաստել, ու ունեցել է թանկարժեք փոխադրամիջոցների տպավորիչ պարկ։

1965թ․, խոսելով իր տարօրինակ հոբբիի մասին, նա ասել է․ «Ես կարծում եմ, որ ժամանակակից մեքենան պետք է լինի ալիքաձև, կորություններով և ունենա այնպիսի տեսք, որը հուշի, որ այն նախագծվել է մարդու կողմից, ով երբևէ կառք չի տեսել և առաջին անգամ  է իրականացնում ներքին այրման շարժիչի շուրջ ավտոմարմնի կառուցման աշխատանքը»։

Հատկանշական է, որ  Ռոլս- Ռոյսում բացասաբար են տրամադրված եղել մեքենայի գաղափարի նկատմաբ, սակայն հետևողական Գյուլբենկյանը ի վերջո հասել է իր նպատակին։

Թերթը ներկայացնում է նաև Նուբար Գյուլբենկյանի կենսագրության այլ մանրամասներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am