Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՎԶԵԲ-ի 2021 թվականի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

ՎԶԵԲ-ի 2021 թվականի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման բանկի 2021 թվականի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն 2021թ․ գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրների, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում ու թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական է։

Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,- գրել է Ավինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am