Արցախում զինծառայող է վիրավորվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ նախնական տեղեկություններով՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակել է իր ոտքին։
Հովհաննիսյանը նշեց, որ այլ մանսրամասներ այս պահին չի կարող հայտնել։