Քաղաքականություն

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի հետ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի արձանագրությունը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի հետ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացում է Ֆրանսիայի միգրացիոն ծառայությունը: «Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը»,-նշված է կառույցի հաղորդագրության մեջ:

ՀՀ միգրացիոն ծառայությանփոխանցմամբ՝ արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը։ Հայաստանը այն վավերացրել էր 2017 թվականի սեպտեմբերի 14-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում