Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՄԹ-ն ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության նվիրվածությունը

ՄԹ-ն ողջունում է լայնածավալ բարեփոխումներին ՀՀ կառավարության 
նվիրվածությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը ողջունում է Հայաստանի դրական առաջընթացը,  կառավարության նվիրվածությունն՝ ուղղված լայնածավալ բարեփոխումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունում, որն արվել է ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստի շրջանակներում:  

«Մասնավորապես, մենք ընդունում ենք 2018 թվականի դեկտեմբերին անցկացված ընտրությունները: Մենք նաև ողջունում ենք Հայաստանի հաջողությունները ԶԼՄ-ների ազատության առաջխաղացման հարցում: Մեծ Բրիտանիան ողջունում է օրենսդրական նախաձեռնությունների բարեփոխումների գործընթացը՝ գենդերային հավասարություն ապահովելու, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեծ Բրիտանիան Հայաստանին առաջարկել է վավերացնել Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիան, որդեգրել բաց գործընթաց ՄԱԿ-ի  պայմանագրային մարմիններում ազգային թեկնածուներ ընտրելու հացում, մասնակցել լրագրողների համար անվտանգ միջավայր ստեղծելու միջազգային ջանքերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]