Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երկու ոստիկանի մահվան պատճառ ավտովթարի մեղավորը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման

Երկու ոստիկանի մահվան պատճառ ավտովթարի մեղավորը դատապարտվել է 6 տարի 6 
ամիս ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Ճվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդուն՝ Սարգիս Վարդանյանին և դատապարտել 6 տարի 6 ամիս ազատազրկման։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սարգիս Վարդանյանի  պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ բողոքարկման մասին խոսել չի կարող, քանի որ այսօր է որոշումը հրապարակվել:

Սարգիս Վարդանյանը մեղավոր է ճանաչվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով(ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Համաձայն մեղադրական եզրակացության՝ 2018թ. հունվարի 8-ին ժամը 04:40-ի սահմաններում Սարգիս Վարդանյանը իրեն վստահված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, չունենալով վարորդական վկայական, 2 ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով` Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովա պողոտայի ուղղությամբ լապտերները միացված վիճակում: 60 կմ/ժ երազանցելով 113 կմ/ժ արագությամբ ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում բախվել է ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև գովազդային վահանակին, որից հետո լքել է դեպքի վայրը և հեռացել: Վթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի վարորդ` Արեգ Դավթյանին եւ ուղևոր` Խաչիկ Գասպարյանին անզգուշությամբ պատճառվել է մահ: Վարդանյանի նկատմամբ, որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am