Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

British Airways ավիաընկերությունը դադարեցրել Է թռիչքները մայրցամաքային Չինաստան

British Airways ավիաընկերությունը դադարեցրել Է թռիչքները մայրցամաքային Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: British Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցրել Է թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱԳ նախարարության հանձնարարականին համապատասխան՝ մենք անհապաղ դադարեցրել ենք բոլոր թռիչքները մայրցամաքային Չինաստան եւ հակառակ ուղղությամբ»,- նշվում Է հայտարարության մեջ: Ֆորին օֆիսը հունվարի 28-ին Միացյալ Թագավորության քաղաքացիներին նախազգուշացրել Է Չինաստան ուղեւորություններից, բացառությամբ ամենաանհրաժեշտ դեպքերի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am