Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄԷ-ում արձանագրվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԱՄԷ-ում արձանագրվել Է նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առողջապահության նախարարությունը հավաստել Է սուր վարակիչ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել Է սաուդյան Arab News հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարության տվյալներով՝ հիվանդացածները մի ընտանիքի անդամներ են Չինաստանի Հուբեյի նահանգից, որտեղ գտնվում Է Ուհան քաղաքը, որտեղից սկսվել Է վիրուսի տարածումը: Հիվանդացածների թվի մասին չի հաղորդվում, բայց նախարարությունում նշում են, որ նրանք գտնվում են կայուն վիճակում: Arab News-ը հավելում Է, որ խոսքը վերաբերում Է Մերձավոր Արեւելքում նոր վիրուսով վարակման առաջին դեպքերին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am