1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկի օրը կոչ է արել սկսել Բաքվի Նյուրենբերգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Զոհրաբյանը նշել է Բաքվում 30 տարի առաջ կազմակերպված հայերի ջարդերի մասին ելույթում:

Զոհրաբյանը կոչ է արել միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ 30 տարի առաջ Ադրբեջանի կատարած ցեղասպան գործողություններին։ Զոհրաբյանը նշել է, որ ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին եւ հայտարարել է, որ ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը։ 

«Հարգելի գործընկերներ,

30 տարի առաջ, հենց այս օրերին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում յոթ օր շարունակ իրականացվեց Բաքվի՝ ազգությամբ հայ բնակչության սպանությունն ու ջարդը։ Բաքվի ջարդերը Ադրբեջանի իշխանության կողմից հստակ ծրագրված եւ կազմակերպված գործողություններ էին, որոնց նպատակը մեկն էր՝ սպանել, ոչնչացնել ազգությամբ հայերին։

Սպանել են ընդամենը հայ լինելու համար, քանզի Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է։

Հայերի հանդեպ Ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները մինչ օրս պատշաճ քաղաքական եւ որ ամենակարեւորն է՝ իրավական  գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից։ Երեք տասնամյակ առաջ էթնիկ հողի վրա կատարված այս հանցագործությունները իրավունք չունեն մնալու որպես պատմության  անցած եւ այլեւս փակ էջեր։ Վստահեցնում եմ ձեզ, Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում եւ Ադրբեջանի հայկական այլ բնակավայրերում հայերի ջարդերի վերաբերյալ փաստական տվյալներն ու այդ դժոխքը վերապրածների հուշերի փաստագրական բազան հաստատապես պակաս չէ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարած ոճրագործություններից եւ, հավատացնում եմ ձեզ, ադրբեջանական ֆաշիզմն իր դաժանությամբ չի զիջում հիտլերյան ֆաշիզմին։ Բաքվի դժոխքին ականատեսներից մեկը պատմում էր, որ սեւ հունվարի այդ օրերին Բաքվի բազմաթիվ փողոցներում խարույկներ էին վառվում, մարդկանց ողջ-ողջ գցում էին խարույկը, տանջամահ էին անում եւ սպանում  միայն նրա համար, որ հայ են։

Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի՝ «Ընդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը ժամանակին հրապարակեց զեկույց, ուր նշված էր, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում՝ մի ողջ սերնդի դաստիարակելով հայերի հանդեպ անհանդուրժողականությամբ։ Ցավոք, բացի հռչակագրային արձանագրումից, իրավական հստակ գնահատական Ադրբեջանի ցեղասպան գործողություններին չի տրվել եւ անպատժելիության այդ բացը ծնել եւ ծնելու է նոր հանցագործություններ, ծնելու է նոր ռամիլ սաֆարովներ, ծնելու է ԴԱԷՇ-ի ոգով բռնարարքներ, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլի առաջին օրերին։ Ադրբեջանում հայերի հանդեպ հայաֆոբիան հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված հիմնական սպառնալիքներից մեկը։ Լռությունը մշտապես աշխատել է ոճրագործներին օգտին։ Ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը»,- նշել է Զոհրաբյանը:

 

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]