Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և վերջիններիս միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի»,- գրել է Նաղդալյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am