Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Չինաստանում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 1330-ի. ԶԼՄ-ներ

 Չինաստանում նոր տեսակի թոքաբորբով հիվանդների թիվը հասել է 1330-ի. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով հարուցված թոքաբորբով վարակվածերի թիվը հասել է 1330-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:

ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկինում վարակը հաստատվել է 36 մարդու մոտ: Ինֆեկցիայի տարածման օջախում` Հուբեյ նահանգում, 729 հիվանդ կա:

Այս մասին հունվարի 25-ին հայտնել է վիրուսի տարածման վերաբերյալ շուրջօրյա վերահսկողություն իրականացնող մարմինը:

Ավելի վաղ հայտարարվել էր 1287 վարակակրի մասին: Մահացել է 41 մարդ: Հիվանդության դեպքեր են գրանցվել երկրի բոլոր նահանգներում, բացառությամբ Տիբեթի ինքնավար շրջանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am