Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրեական գործով քննչական գործողությանը մասնակցելու

 Փաշինյանը հունվարի 24-ին այցելել է ՀՔԾ` քրեական գործով քննչական 
գործողությանը մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախաքննական մարմնի վարույթում քննվող քրեական գործերից մեկով կատարվող քննչական գործողությանը մասնակցելու համար հունվարի 24-ին այցելել է Հատուկ քննչական ծառայություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական գործի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում»,- գրել է Օհանջանյանը:

Հունվարի 15-ին էլ վարչապետ Փաշինյանն այցելել էր ՀՀ քննչական կոմիտե՝ 2 ժամ 35 րոպե հարցաքննվելով այնտեղ՝ 2018թ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործով

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am