Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ 81,5 հազար նոր աշխատատեղ

Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ 81,5 
հազար նոր աշխատատեղ

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի վերջի դրությամբ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 նոր աշխատատեղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Ցուցանիշները փաստում են, որ նոր ի հայտ եկած աշխատատեղերի բաշխվածության մեջ գնալով մեծանում է բարձր աշխատավարձով աշխատատեղերի չափաբաժինը, ինչը վկայում է տնտեսության խորքային և դրական տրանսֆորմացիայի մասին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ զբաղվածության մակարդակը 2019 թվականի երրորդ եռամսյակում բարձրացել է մինչև 49,3 տոկոս՝ 2018-ի 46,8 տոկոսի և 2017-ի 46,3 տոկոսի փոխարեն:

«Փաստացի մեկ տարվա ընթացքում Հայաստանում զբաղվածության մակարդակը բարձրացել է 2,5 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2019-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է մինչև 18 տոկոս՝ 2018-ի 20,1 տոկոսի և 2017-ի 19,9 տոկոսի փոխարեն»,- նշեց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am