Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող կիպրացի պաշտոնյային

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող 
կիպրացի պաշտոնյային

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի կողմից հետախուզվող, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսի հետ և զորակցություն է հայտնել նրան։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթար Հայրապետյանն այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջի գրառմամբ։

«Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին: Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ: Այնուհետև հեռախոսազրույց եմ ունեցել հենց իր՝ տիկին Թեոխարուսի հետ և իմ զորակցությունը հայտնել վերջինիս։

Նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլ նաև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են հանդիսանում։ Դե իսկ Ադրբեջանում պիտի հիշեն՝ երկրի ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու խղճուկ փորձերը երկարաժամկետ կտրվածքով ոչ մի արդյունք չեն տալու».- նշել է Մխիթար Հայրապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am