Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սննդագետը պատմել Է, թե ինչ օգտակար մթերքներ կարող են վտանգավոր լինել

Սննդագետը պատմել Է, թե ինչ օգտակար մթերքներ կարող են վտանգավոր լինել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավարիայի սպառողական կենտրոնից սննդագետ Դանիելա Քրելը "Focus.de»-ի հետ զրուցի ընթացքում թվարկել Է օգտակար մթերքներ, որոնք կարող են վնաս հասցնել առողջությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սննդագետն այդ ցանկի մեջ Է ներառում պահածոները: Պահածոյացված լոլիկներն, ինչպես պատմել Է նա, պարունակում են լիկոպին հակաօքսիդիչը. այն օգնում Է ամրապնդել իմունային համակարգը եւ կարող Է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Սակայն գլխավոր խնդիրն անոթի մեջ Է: Դրա ներքին պատվածքը կարող Է պարունակել բիսֆենոլ A: Նյութը կերակրի մեջ հայտնվելու դեպքում կարող Է հանգեցնել հորմոնալ հավասարակշռության խախտման: Ուստի Քրելը խորհուրդ Է տվել պահածոներ ընտրել ապակե անոթներով: Նա հորդորել Է ուշադիր վերաբերվել նաեւ ձկան գործածությանը, քանի որ, բացի օգտակար նյութերից, այն կարող Է պարունակել սնդիկ, առանձնապես թյուննոսը:

Ձկան մեջ սնդիկի պարունակությունը կախված Է ոչ միայն դրա տարիքից, այլեւ այն վայրից, որտեղ այն բուծել են: Սաղմոնի համար կերին, սննդագետի խոսքով, հաճախ հակաբիոտիկներ են հավելում: Բրինձն, ինչպես նշել Է Քրելը, կարող Է պարունակել մկնդեղ, որը փոքր քանակություններով հանգեցնում Է անոթների վնասման եւ նպաստում Է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման, իսկ մեծ քանակություններով՝ կարող Է հանգեցնել ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am