Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլիպինների նախագահը հրաժարվել Է ԱՄՆ այցից սենատորին այցագիր չտալու պատճառով

Ֆիլիպինների նախագահը հրաժարվել Է ԱՄՆ այցից սենատորին այցագիր չտալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն որոշել Է մարտին այցով չմեկնել ԱՄՆ եւ սկսել Է ամերիկացի զինվորականների համար պարզեցված այցագրային ռեժիմի պայմանագրի չեղարկման ընթացակարգը: Ինչպես հունվարի 24-ին հայտնել Է Manila Bulletin թերթը, այդ որոշումը պետության ղեկավարն ընդունել Է ֆիլիպինցի քաղաքական գործչին այցագիր տալու հարցում Վաշինգտոնի մերժումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա (նախագահ Դուտերտեն) ասել Է, որ չի մեկնի: Չի մեկնի շատ պատճառներով, դրանցից մեկը այցագիր չտալն Է սենատոր Ռոնալդ դե լա Ռոսային»,- մեջբերում Է թերթը նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոյի խոսքը: Պանելոն նաեւ հավելել Է, որ պետության ղեկավարի նախաձեռնությամբ կսկսվի ԱՄՆ-ի եւ Ֆիլիպինների միջեւ զինծառայողների համար պարզեցված այցագրային ռեժիմի վերաբերյալ պայմանագրի չեղարկման ընթացակարգը:

Ավելի վաղ Դուտերտեն անձամբ Էր խոստացել դադարեցնել համաձայնագրի գործողությունը, եթե սենատորին այցագիր չտրամադրվի: Ինչպես պարզաբանում Է թերթը, սենատորին այցագիր չտալը նախագահի կողմից դիտվում Է որպես Վաշինգտոնի միջամտություն Մանիլայի գործերին:

ԱՄՆ-ի բյուջեի մասին օրենքը, որը նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել Է հունվարի սկզբին, ներառում Է դրույթ ԱՄՆ ֆիլիպինցի այն պետական պաշտոնյաների մուտքի արգելման մասին, որոնք կապված են ընդդիմադիր քաղաքական գործիչ Լեյլա դե Լիմայի դեմ դատավարության հետ: Այդ դրույթը կիրառվել Է սենատոր Ռոնալդ դե լա Ռոսայի նկատմամբ: Ավելի վաղ ABS-CBN հեռուստաալիքը հայտնել Է, որ Դուտերտեն քննարկում Է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) եւ ԱՄՆ-ի հատուկ գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը, որը կարող Է կայանալ մարտին Լաս Վեգասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am