Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Սուրենի Ղազարյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am