Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Միաձայն վավերացվեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման արձանագրությունը

Միաձայն վավերացվեց ԱՊՀ երկրների միջև էլ. եղանակով տեղեկության փոխանակման 
արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն հունվարի 22-ի խորհրդարանի նիստում ներկայացրել էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն փոխանակելու մասին» արձանագրության մշակումը պայմանավորված է ԱՊՀ մասնակից պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման կարևորությամբ: Արձանագրությամբ նախատեսվում է, որ ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինները փոխանակում են իրավաբանական և ֆիզիկական անձանց եկամուտների առանձին տեսակների վերաբերյալ, ինչպես նաև մասնակից պետության տարածքում նշված անձանց անունով գրանցված գույքի առանձին տեսակների և գույքի սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվություն»,- նշել էր Անանյանը:

Ըստ նախագծի՝ արձանագրության արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների միջև հարկային հարցերով էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման իրականացումը լրացուցիչ գործիք կհանդիսանա ստվերային տնտեսության կրճատման և հարկումից խուսափելու համար:

Արձանագրության նպատակներից է ապահովել հարկային վարչարարության ոլորտում տնտեսական բարեփոխումների իրականացումը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափել կրկնակի հարկային պարտավորություններից, ինչպես նաև կասեցնել հարկային պարտավորություններից խուսափելու փորձերը:

Արձանագրության դրույթների կիրառումը կնպաստի նաև տվյալ ոլորտում տնտեսական փոխգործակցության թափանցելիության մակարդակի բարձրացմանը:

Արձանագրությունը վավերացվեց 108 «կողմ» ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am