Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նախնական տվյալներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցներից տուժածներ չկան

Նախնական տվյալներով «Էրեբունի պլազա»-ում կրակոցներից տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներից տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է:

«Արմենպրես»-ի տեղում աշխատող  թղթակիցը հայտնում է, որ պլազայի առաջին հարկում միջադեպի պահին գտնվել են այլ անձինք, որոնց վիճակի կամ պատանդառված լինելու վերաբերյալ տեղեկությունները «Արմենպրես»-ը փորձում է ճշտել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am