Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ՉԺՀ-ում թոքաբորբի պատճառով դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհանի հետ

ՉԺՀ-ում թոքաբորբի պատճառով դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհանի հետ


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին լիովին դադարեցրել են ավտոբուսային ու ջրային հաղորդակցությունը Ուհան քաղաքի (Հուբեյի նահանգի վարչական կենտրոնի) հետ նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով, որը հարուցել Է 2019-nCoV կորոնավիրուսը: Այդ մասին ասված Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշում Է գերատեսչությունը, բոլոր նահանգների, ինքնավար շրջանների ու կենտրոնական ենթակայության քաղաքների տրանսպորտային վարչություններին կարգադրված Է կասեցնել ջրային ու ցամաքային տրանսպորտի կանոնավոր մարդատար չվերթները Ուհան, որի բնակչությունը կազմում Է մոտավորապես 11,1 մլն մարդ, ինչպես նաեւ ժամանակավորապես արգելել ավտոբուսների մուտքն այդ քաղաք:
Բացի այդ, արտակարգ շտաբի տվյալներով, Չինաստանի իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են տրանսպորտային հաղորդակցությունը Հուանգան քաղաքի հետ:
Իր հերթին SINA տեղեկատվական պորտալը հայտնել Է Հուբեյի նահանգի Էչժոու քաղաքային օկրուգում երկաթուղային կայարանի աշխատանքի դադարեցման մասին:
Ավելի քան 1 մլն բնակիչ ունեցող Էչժոու քաղաքը գտնվում Է Ուհանից 70 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել Է 2019-nCoV կորոնավիրուսը: Էչժոուն կարեւոր տրանսպորտային հանգույց Է եւ լոգիստիկական կենտրոն: Քաղաքում տեղակայված են մետալուրգիական, տեքստիլ եւ քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ:
Հունվարի 23-ին Ուհանի բնակիչների համար քաղաքից մեկնելու ժամանակավոր արգելք Է սահմանվել թոքաբորբի բռնկման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/56/ 13.43

ՉԺՀ, Ուհան, ավտոբուսային ու ջրային հաղորդակցություն, դադարեցում

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am