Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ են մշակել. Sina
13:13, 23 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինացի բժիշկները մշակել են 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած նոր տիպի թոքաբորբի բուժման հաջող մեթոդ՝ արտամարմնական օքսիգենացիայի (թթվածնարարության) միջոցով: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել Է Sina լրատվական պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորտալի տվյալներով՝ մեթոդը հաջողությամբ փորձարկվել Է Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն): Նոր մեթոդի շնորհիվ բժիշկներին հաջողվել Է փրկել 53-ամյա տղամարդուն, որը գտնվում Էր օրհասական վիճակում: Հիմա նրա վիճակը կայունացել Է եւ շարունակում Է բարելավվել: Ինչպես պնդում են բժիշկները, շուտով նրան կհանեն կարանտինից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում