Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ կարձակվի

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարեն Խաչատրյանի կալանքը երկարաձգելու մասին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը ու միաժամանակ բավարարել նաև  պաշտպանական կողմի միջնորդությունն ու գրավի կիրառումը թույլատրելի համարել: Գրավի չափ է սահմանվել 20 միլիոն ՀՀ դրամը:

Կարեն և Գագիկ Խաչատրյանները որպես մեղադրյալներ ներգրավվել են ավելի քան 210 մլն դրամ վատնելու և պաշտոնեական դիրքի չարաշահման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Կարեն և Գագիկ Խաչատրյանները կալանքի տակ են արդեն մոտ երկու ամիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am