Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան պատրաստ Է Եվրամիությունից դուրս գալ հունվարի 31-ին. Ջոնսոն

Մեծ Բրիտանիան պատրաստ Է Եվրամիությունից դուրս գալ հունվարի 31-ին. Ջոնսոն
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահ Է, որ երկրի խորհրդարանի երկու պալատների կողմից Brexit-ի մասին օրինագծի հաստատումից հետո թագավորությունը պատրաստ Է Եվրամիությունից դուրս գալ սահմանված ժամկետում՝ հունվարի 31-ին: Կառավարության ղեկավարի համապատասխան հայտարարությունը հունվարի 22-ի երեկոյան տարածվել Է վարչապետի դիվանատան կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Խորհրդարանն ընդունեց Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը, եւ դա նշանակում Է, որ Միացյալ Թագավորությունը ԵՄ-ն կլքի հունվարի 31-ին, եւ առաջ կգնանք որպես մեկ ամբողջություն»,- ասել Է Ջոնսոնը՝ հորդորելով վերջ դնել Brexit-ի կողմնակիցների ու հակառակորդների վեճերին եւ կենտրոնանալ թագավորության հրատապ խնդիրների լուծման, հանցավորության դեմ պայքարի եւ հիվանդանոցների աշխատանքի բարելավման վրա:
Այն բանից հետո, երբ հունվարի 22-ի երեկոյան Brexit-ի մասին բիլլը Համայնքների պալատից անմիջապես հետո հաստատվեց բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի կողմից, այն պետք Է ստորագրի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սպասվում Է, որ դա տեղի կունենա արդեն հունվարի 23-ին կամ ուրբաթ օրը, ինչից հետո ԵՄ-ից երկրի դուրս գալու պայմանները որոշող փաստաթուղթն օրենքի ուժ կստանա: Դա թույլ կտա Մեծ Բրիտանիային եւ ԵՄ-ին վավերացնել Brexit-ի պայմանների մասին համաձայնագիրը, ինչը պետք Է տեղի ունենա առաջիկա օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am