Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել Է 570-ը

Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել Է 570-ը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 570-ը: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել Էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Մահացել Է 17 բնակիչ: Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ Է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում:
Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված Է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն Է, որտեղից սկսվել Է համաճարակի տարածումը: Պեկինում ախտահարվածների թիվն աճել Է եւս չորսով՝ մինչեւ 14 բնակիչ:
Նոր տիպի կորոնավիրուս Է արդեն հայտնաբերվել նաեւ այլ երկրներում. Թաիլանդում (երեք դեպք), Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում (մեկական հիվանդ): Թոքաբորբ հիշեցնող ախտանիշեր են հայտնաբերվել Սինգապուրում եւ Ֆիլիպիններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am