Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ավինյանը ներկայացրեց Ucom-ի կողմից Beeline-ը գնելու վերաբերյալ ՀԾԿՀ նախնական դիրքորոշումը

Ավինյանը ներկայացրեց Ucom-ի կողմից Beeline-ը գնելու վերաբերյալ ՀԾԿՀ նախնական 
դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության (NASDAQ և Euronext Ամստերդամ) հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) գնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ունի նախնական դիրքորոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Ֆորմալ գործընթացն արդեն սկսվել է: Հայտ է ներկայացվել ՀԾԿՀ, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր վերլուծությունը պետք է անի: Նախնական դիրքորոշումն այն է, որ, այնուամենայնիվ, այն բոլոր հաճախականությունները, որոնք այս պահին առկա են, միշտ պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորի մուտքի համար»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետը նշեց, որ այս հարցի շուրջ դեռ իրենց տեսակետը պետք է հայտնեն Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am