Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու պլան ունի. Թրամփ

ԱՄՆ-ը նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու պլան ունի. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի իշխանությունները միջոցառումներ են իրականացնում երկրի տարածքում 2019-nCoV կորոնավիրուսի տարածում թույլ չտալու նպատակով, որի բռնկում Է տեղի ունեցել Չինաստանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել Է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Դավոսի Տնտեսական համաշխարհային համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք իրոք պլան ունենք, եւ կարծում ենք, որ այն կկատարվի շատ լավ: Այն արդեն իրագործվում Է շատ լավ»,- Միացյալ Նահանգների նախագահի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

Հունվարի 21-ին ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են երկրում նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով մարդու հիվանդանալու առաջին գրանցված դեպքի մասին:

Ավելի ուշ ԱՄՆ-ի իմունիզացիայի եւ շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Նենսի Մեսոնիեն հայտնել Է, որ, իրենց գնահատմամբ, երկրում հիվանդության տարածման հավանականությունը ցածր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am