Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի 
գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սարգսյանի՝ վերջերս Կատարի Պետություն կատարած արդյունավետ այցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև գործարար շփումների ակտիվացման համար: Նրանք խոսել են համագործակցության ուղղությունների ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ մասնավորապես հեռանկարային համարելով առողջապահության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։

Կատարի պետական ներդրումային հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտներ։ Նրա կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ իրենց կառույցը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ և պատրաստակամ է համագործակցել մեր երկրի համապատասխան կառույցների հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am