Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

ՌԴ նախագահը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցների

ՌԴ նախագահը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցների

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության ամրապնդման համար» մեդալով:

Հունվարի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեդալը և պատվոգիրը հանդիսավոր կերպով հանձնել է աշխատակիցներին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ