Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արքայազն Հարրին մեկնել Է Կանադա՝ միանալու իր տիկնոջն ու որդուն. The Sun

Արքայազն Հարրին մեկնել Է Կանադա՝ միանալու իր տիկնոջն ու որդուն. The Sun

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵ: Բրիտանացի արքայազն Հարրին հունվարի 20-ի երեկոյան մեկնել Է Մեծ Բրիտանիայից եւ ուղեւորվել Կանադա, որտեղ ներկայում գտնվում Է նրա տիկին Մեգանը՝ իրենց ընդհանուր որդու՝ ութամսական Արչիի հետ, այն բանից հետո, երբ զույգը հայտարարել Է իրենց արարողակարգային պարտականությունների մեծ մասի կատարումից հրաժարվելու մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Sun թերթը:

Հրատարակությունը նշում Է, որ արքայազն Հարրին օգտվել Է Կանադա մեկնող երեկոյան չվերթից այն բանից հետո, երբ Լոնդոնում մասնակցել Է Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին, որտեղ հանդիպել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:

Հունվարի 8-ին արքայազն Հարրին, որն վեցերորդն Է գահաժառանգման հերթում, եւ նրա տիկինն իրենց Instagram-ի միջոցով հայտարարել են թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու եւ իրենց համար ֆինանսական անկախություն ապահովելու, ինչպես նաեւ երկու տանը՝ Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում, ապրելու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am