Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

Զելենսկին պահանջել Է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին

Զելենսկին պահանջել Է գտնել վարչապետի խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջում Է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին հայտնել Է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Պահանջում եմ, որ երկու շաբաթվա ընթացքում, հնարավորինս շուտ, մենք ձեզ հետ տեղեկատվություն ստանանք՝ ով Է կատարել ձայնագրությունները… Գտնել՝ ով Է դա արել եւ պարզել տեղի ունեցածը»,-ընդգծել Է Զելենսկին: Բացի այդ, նախագահը պահանջել Է երկու շաբաթվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ մշակել, որպեսզի բացառվեն նմանօրինակ միջադեպերն ապագայում եւ տեխնիկապես ապահովվի տեղեկատվության պաշտպանությունը:

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հունվարի 17-ի առավոտյան հայտարարել Է, որ հրաժարականի դիմում Է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին: «Ես պաշտոնն ստանձնել եմ՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար անկեղծության եւ օրինավորության օրինակ Է: Սակայն որպեսզի փարատվեն նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության բոլոր կասկածները, ես հրաժարականի դիմում եմ գրել եւ փոխանցել նախագահին՝ խորհրդարանին ներկայացնելու իրավունքով»,- գրել Է Գոնչարուկը Facebook-ի իր Էջում:

«Վերջին օրերին դուք բոլորդ դարձաք այն իրադարձությունների վկաները, որոնք ծավալվել են ցանց արտահոսած ֆայլերի շուրջ, որոնք մոնտաժված են կառավարությունում խորհրդակցությունների ձայնագրությունների հատվածներից: Դրանց բովանդակությունն արհեստականորեն այն պատկերացումն Է ստեղծում, որ ես եւ իմ թիմն իբր չենք հարգում նախագահին, որը մեր քաղաքական առաջնորդն Է:

Ազդեցության բազմաթիվ խմբերի, որոնք ձգտում են հասու լինել ֆինանսական հոսքերին, ձեռնտու Է, որ բանն այդպես ներկայանա: Բայց դա ճշմարիտ չԷ»,-ընդգծել Է Գոնչարուկը: Ավելի վաղ մի շարք Tdlegram-ալիքներ տարածել են ձայնագրություն, որում մի քանի մարդ քննարկում Է նախագահի տնտեսական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, ինչպես նաեւ գրիվնայի փոխարժեքի բարձրանալու պատճառներն ու հետեւանքները: Նրանցից մեկը Գոնչարուկի ձայնին նմանվող ձայնով խոսում Է տնտեսության բնագավառում նախագահի «պրիմիտիվ» պատկերացումների մասին, իսկ իրեն համարում Է «անձեռնհաս տնտեսության մեջ»: Ինչպես պնդվում Է, ձայնագրությունն արվել Է դեկտեմբերի 16-ին, եւ խորհրդակցությանը, Գոնչարուկից, բացի, մասնակցել են Ազգային բանկի փոխնախագահ Եկատերինա Ռոժկովան, ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան, նախագահի գրասենյակի փոխղեկավար Յուլյա Կովալիվը եւ ուրիշներ: Ավելի ուշ Կովալիվը ժխտել Է իր մասնակցությունը խորհրդակցությանը: Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ տեղեկատվություն չունի տարածված տեսագրության հավաստիության վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ