Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք Է փակվել տեղի բնակիչների համար

Ֆիլիպիններում հրաբխի պատճառով 14 քաղաք Է փակվել տեղի բնակիչների համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների Բատանգասի նահանգի այն քաղաքների թիվը, որոնց մուտքը տեղի բնակիչների համար փակվել Է Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել Է 14-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABS-CBN հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր Ֆիլիպիններում չորս քաղաքի փակման մասին:

Ինչպես հայտարարել Է տարերային աղետների կառավարման ու դրանց հետեւանքների նվազեցման տեղական կառույցի ղեկավար Լիտո Կաստրոն, հունվարի 17-ին տեղի բոլոր բնակիչներին, որոնք ապրում են 14 կիլոմետր շառավղով վտանգի գոտում, արգելվել Է վերադառնալ իրենց տներ: Կաստրոն հունվարի 17-ին ներկայացրել Է տվյալներ, որոնց համաձայն ավելի քան 66 հազար մարդ տեղավորվել Է 283 տարհանման կենտրոնում: Հունվարի 12-ին Թաալ հրաբուխն արտանետել Է մոխրասյուն, որի բարձրությունը հասել Է մեկ կիլոմետրի: Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը (Phivolcs) այդ կապակցությամբ վտանգի մակարդակը մինչեւ չորրորդ Է բարձրացրել հինգբալանի սանդղակում եւ հանձնարարել Է ամբողջական տարհանում իրականացնել հրաբխի հարակից տարածքներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am