Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայտարարվել են 2019 թվականի ամենատարածված նշանաբառերը

Հայտարարվել են 2019 թվականի ամենատարածված նշանաբառերը


ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականին աշխարհի ամենատարածված նշանաբառերը, ինչպես եւ 2018 թվականին, կազմված են եղել ստեղնաշարի ստեղների ամենապարզ զուգակցումներից. "123456" եւ "qwerty", ինչպես նաեւ դրանց համակցություններից (օրինակ՝ "1q2w3e"): Հունվարի 17-ին այդ մասին հայտնել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով DeviceLock կիբեռանվտանգության ընկերության հետազոտությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ թոփ-10-ում տեղ են գտել նաեւ "password" եւ "111111" նշանաբառերը:
Հետազոտությունը կատարվում Է երրորդ անգամ: Դրա մեջ Է մտել լոգինների եւ նշանաբառերի շուրջ 5 միլիարդ զույգ, որոնք հայտնի են դարձել անձնական տվյալների զանգվածային արտահոսքերի պատճառով:
Ինչպես նշել Է DeviceLock հետազոտական ընկերության տեխնիկական տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, գլխավոր վտանգն այն Է, որ տարածված նշանաբառերի միջոցով չարագործները կարող են առանց խնդիրների «կոտրել» ուրիշի Էլեկտրոնային փոստը, իսկ դա, իր հերթին, խարդախներին կարող Է թույլ տալ ստանալ առցանց-բանկի մուտք կամ ինտերնետ-խանութում ապրանքներ պատվիրել ուրիշի հաշվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am