Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ուիթնի Հյուսթոնը եւ The Notorious B.I.G.-ը հետմահու կընդգրկվեն Ռոք-ն-ռոլի փառքի սրահում

Ուիթնի Հյուսթոնը եւ The Notorious B.I.G.-ը հետմահու կընդգրկվեն Ռոք-ն-ռոլի փառքի սրահում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը (1963-2012 թթ.) եւ ռեփեր The Notorious B.I.G.-ը (1972-1997 թթ.) հետմահու կընդգրկվեն Քլիվլենդի (Օհայոյի նահանգ) Ռոք-ն-ռոլի փառքի սրահում: Համանուն կազմակերպության գլխավոր տնօրեն Գրեգ Հարիսի համապատասխան հայտարարությունը հունվարի 15-ին զետեղված Է նրա պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հյուսթոնի եւ The Notorious B.I.G.-ի (իսկական անունը՝ Քրիստոֆեր Ուոլես) հետ միասին 2020 թվականին Ռոք-ն-ռոլի փառքի սրահում կընդգրկվեն ամերիկյան այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ Nine Inch Nails-ը եւ The Doobie Brothers-ը, ինչպես նաեւ T. Rex եւ Depeche Mode բրիտանական կոլեկտիվները:

Հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Ռոք-ն-ռոլի փառքի սրահում արտիստներին ընդգրկելուն, տեղի կունենա Քլիվլենդում մայիսի 2-ին:

«Բարի գալուստ Փառքի սրահ»,-ասել Է Հարիսը, ընդգծելով, որ կազմակերպությունում դիտարկել են «16 ցնցող թեկնածություն»: Նրանք բոլորն Էլ անչափ տաղանդավոր են, անառարկելի ներդրում ունեն եւ ազդեցություն են ունեցել երաժշտության վրա»,-նշել Է նա: Ռոք-ն-ռոլի փառքի սրահում ընդգրկվելուն երաժիշտները կարող են հավակնել միայն այն բանից հետո, երբ կլրանա նրանց առաջին սկավառակի թողարկման 25-ամյակը: Այդ պատվին արդեն արժանացել են, մասնավորապես, այնպիսի խմբեր եւ կատարողներ, ինչպիսիք են՝ The Beatles-ը, Բոբ Դիլանը, Էլվիս Փրեսլին, The Rolling Stones-ը, Բի Բի Քինգը, Չաք Բերին, Ռեյ Չառլզը, Արեթա Ֆրանկլինը եւ շատ ուրիշներ: Թե ովքեր են արժանի մտելու ընկերության մեջ, առաջարկվում Է որոշել ունկնդիրներին, որոնք երաժիշտների օգտին քվեարկում են կազմակերպության կայքում: Բացի այդ, դափնեկիրներին որոշելու գործին մասնակցում Է երաժշտության բնագավառի շուրջ 1000 փորձագետ, այդ թվում՝ երգիչներ, քննադատներ, շոու-բիզնեսի արհեստավարժներ եւ պատմաբաններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am