Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անցյալ տարի հաստատվել է համայնքների ներկայացրած 23,76 մլրդ դրամ ծավալով 483 սուբվենցիոն ծրագիր

Անցյալ տարի հաստատվել է համայնքների ներկայացրած 23,76 մլրդ դրամ ծավալով 483 
սուբվենցիոն ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հունվարի 15-ին տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են 2019 թվականին կայացած հանձնաժողովի 8 նիստերի ընթացքում հաստատված ծրագրերի իրականացման առաջընթացը և նախանշվել են առաջիկա անելիքները:

Անցյալ տարի համայնքների կողմից ներկայացված թվով 518 ծրագրային հայտերից հաստատվել են 483-ը՝ 23,76 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ընդ որում, հաստատված ծրագրերի մասով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 12,95 մլրդ դրամ:

Մի շարք ծրագրեր 2019 թվականին չեն ավարտվել, և Հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ հաստատված ծրագրերը կշարունակվեն իրականացվել ընթացիկ տարում:

Քննարկվել են նաև համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության բարելավման հարցեր: Փոխվարչապետը շեշտել է, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով անհրաժեշտ է նաև խթանող մեխանիզմներ ստեղծել համայնքներում, որպեսզի նոր ենթակառուցվածքներ ձևավորելիս կիրառվեն արդյունավետ և արդիական լուծումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am