Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարը երեխայի խնամքի արձակուրդ Է վերցնում

Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարը երեխայի խնամքի արձակուրդ Է վերցնում


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր Է երեխայի խնամքի արձակուրդ վեցնել իր առաջնեկի համար, որի ծնունդն սպասվում Է հունվարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կցանկանայի, որ շրջակա միջավայրի նախարարությունում աշխատակիցները կարողանան, առանց անհարմար զգալու, երեխայի խնամքի արձակուրդ վերցնել»,- մեջբերում Է նրա խոսքը Կիոդո գործակալությունը:
Նախարար Կոիձումին ընդհանուր առմամբ երկշաբաթյա արձակուրդ կվերցնի երեխայի ծնվելուց հետո երեք ամսվա ընացքում: Ինչպես սպասվում Է, հիմնականում արձակուրդը կձեւավորվի ավելի կարճ աշխատանքային օրվա եւ հեռավորությունից աշխատելու հաշվին, որպեսզի վնաս չհասցվի Կոիձումիի գործունեությանը նախարարի պաշտոնում եւ որպես խորհրդարանի պատգամավոր:
Ճապոնիայում երեխայի խնամքի արձակուրդներ օրենսդրորեն թուլատրված են երկու ծնողների համար Էլ, բայց իրենց իրավունքից օգտվում Է տղամարդկանց չնչին տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am