Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Բիլի Այլիշը գրել Է Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր երգը

Բիլի Այլիշը գրել Է Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր երգը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիլի Այլիշը կկատարի M16 գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի գլխավոր երգը: Այդ մասին տեղեկատվությունը ֆրանշիզայի պաշտոնական օգտահաշիվը հաստատել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երգչուհին ու նրա եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը, համատեղ են գրել կոմպոզիցիան: Նշվում Է, որ Այլիշը դարձել Է ֆրանշիզայի պատմության մեջ գլխավոր երգի ամենաերիտասարդ հեղինակն ու կատարողը: Երգչուհու 18 տարին լրացել Է դեկտեմբերին:
Նաեւ հայտնի Է, որ Բոնդի մասին 25-րդ ֆիլմի կոմպոզիտորը Հանս Ցիմերն Է, որն «Օսկար» Է ստացել «Առյուծ արքայի» սաունդթրեքի համար, ինչպես նաեւ գրել Է այնպիսի կինոնկարների երաժշտությունը, ինչպիսիք են՝ «Սկիզբ», «Ինտերստելլար», «Գլադիատոր», «Թուխ ասպետը» եւ այլ ժապավեններ:
Հունվարի 14-ին Այլիշն առանց բացատրությունների Instagram-ի իր Էջի սթորիսում հրապարակել Է Բոնդի մասին ֆիլմերից մի քանի դերասանուհիների լուսանկարներ, ներառյալ Լեա Սեյդուն, որը խաղացել Է շարքի վերջին երկու կինոնկարներում՝ «Մեռնելու ժամանակ չԷ» եւ «007. սպեկտր»: Ավելի ուշ երգչուհին նաեւ հաստատում Է զետեղել, որ կատարելու Է գլխավոր երգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am