Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մահացել Է «Լեռնականը» եւ «Ընկերները» սերիալների դերասան Սթեն Քիրշը

Մահացել Է «Լեռնականը» եւ «Ընկերները» սերիալների դերասան Սթեն Քիրշը
ԵՐԵՎԱՆ, 15 ՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Սթեն Քիրշին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը: Այդ մասին հաղորդել Է TMZ պորտալը: Դա տեղի Է ունեցել հունվարի 11-ին: Դերասանը 51 տարեկան Էր: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դերասան Սթեն Քիրշը ծնվել Է 1968 թվականի հուլիսի 15-ին Նյու Յորքում: Առաջին դերը նա ստացել Է չորս տարեկանում: Նա նկարահանվել Է «Լեռնականը», «Ընկերները» եւ «Գլխավոր հոսպիտալը» սերիալներում, ինչպես նաեւ «Մեռյալների վրիժառությունը» ֆիլմում: 2008 թվականին նա հիմնել Է սեփական դերասանական ստուդիան:
Քիրշը նաեւ զբաղվել Է ռեժիսուրայով եւ հանդես Է եկել որպես երկու կարճամետրաժ ֆիլմերի պրոդյուսեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am