Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունվար

Զարիֆը ռազմավարական սխալ Է համարել միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների որոշումը

Զարիֆը ռազմավարական սխալ Է համարել միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների որոշումը


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ Է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Գերմանիայի ԱԳ նախարարության պետնախարար Նիլս Անենի հետ նախօրյակին Նյու Դելիում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն եւ քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- Զարիֆի խոսքը մեջբերել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը: «Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մեզ այլ ընտրություն չի մնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունն այն բանից, որ Իրանը չի կատարում իր հանձնառությունները ԳՀՀԾ-ի շրջանակում, եւ այդ հարցը հանձնել Համատեղ հանձնաժողովին Վեճերի լուծման մեխանիզմի շրջանակում՝ ԳՀՀԾ-ի 36-րդ հոդվածին համապատասխան»,- նշված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կհամակարգի մեխանիզմի աշխատանքը: Այդ մասին ասված Է Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: «Մեխանիզմի նպատակն Է համաձայնագիրի իրականացման հետ կապված հարցերի լուծումը Համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ