Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի հատկացրել

Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի 
հատկացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին։ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել է երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։ 

Մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»,  Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չունի. «Հայտնում ենք, որ հոդվածը չի կրում որևէ կոմերցիոն բնույթ և գրվել է առանց որևէ պատվերի», - պատասխանել են թերթի խմբագրությունից։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ կառավարությունը «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, իսկ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար որևէ գումար չի հատկացվել։ 
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am