Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը որոշել Է Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից

ԱՄՆ-ը որոշել Է Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը որոշում Է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից: Այդ մասին ասված Է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել Է հունվարի 13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակից հանելու որոշումն ընդունվել Է Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրման նախաշեմին: «Նախարարությունը կատարել Է վերջին յոթ ամսում Չինաստանի արժութային քաղաքականության զարգացման վերլուծություն (…) Թեեւ տասը երկրների արժութային քաղաքականությունը սեւեռուն ուշադրություն Է պահանջում, գլխավոր գործընկերներից ոչ մեկը (չի խախտում) արժութային մանիպուլյացիանների մասին 1988 եւ 2015 թվականների համապատասխան օրենսդրական չափանիշները»,- նշված Է տեքստում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, Չինաստանը որոշում Է ընդունել «ձեռնպահ մնալ մրցակցային արժեզրկումից՝ միեւնույն ժամանակ ապահովելով թափանցիկությունն ու հաշվետվությունը»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարել Է, որ Չինաստանի հետ առեւտրական գործարքի առաջին փուլի վերաբերյալ համաձայնագիրը կստորագրի հունվարի 15-ին Սպիտակ տանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am