Life

Բրեդ Փիթը պատմել Է, թե խաղալու Է արդյոք «Օուշենի տասնչորս ընկերների» շարունակության մեջ

1 րոպեի ընթերցում

Բրեդ Փիթը պատմել Է, թե խաղալու Է արդյոք «Օուշենի տասնչորս ընկերների» շարունակության մեջ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրեդ Փիթը, ելույթ ունենալով ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի պարգեւների հանձնման արարության ժամանակ, հայտարարել Է, որ չի նկարահանվելու «Օուշենի տասնմեկ ընկերների» շարունակության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Independent-ը:

«Կյանքի իմ նպատակներն այժմ շատ պարզ են: Լինել երջանիկ, առողջ եւ ջանալ չհայտնվել ֆինանսական այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված լինեմ նկարահանվել «Օուշենի տասնչորս ընկերներում»,-կատակել Է դերասանը:

Նա Կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակ Է ստացել «Մեկ անգամ Հոլիվուդում…» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, որում մարմնավորել Է գլխավոր հերոսի կրկնորդին:

Բրեդ Փիթը նկարահանվել Է «Օուշենի տասնմեկ ընկերներում» (2001 թ.) եւ նրա երկու սիքվելում՝ ռեժիսոր Սթիվեն Սոդենբերգի ղեկավարությամբ:

Վերջին ժամանակներս դերասանն սկսել Է ավելի խիստ մոտենալ դերերի ընտրությանը եւ ավելի շատ ժամանակ հատկացնել պրոդյուսերական նախագծերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում