Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Թել-Ավիվի վարկանիշային մրցաշարին  

Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Թել-Ավիվի վարկանիշային մրցաշարին

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Թել-Ավիվի Գրան Պրիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսրայելական Թել-Ավիվ քաղաքում կայանալիք մրցաշարը, որը վարկանիշային միավորներ է տալիս Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար, կկայանա հունվարի 23-25-ը:

Ֆերդինանտ Կարապետյանը հանդես կգա 73 կգ քաշում, որտեղ կպայքարեն 62 մարզիկ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստների քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և կհրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:

Այս պահի դրությամբ Ֆերդինանտ Կարապետյանը վարկանիշային աղյուսակում 32-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am