Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուկրաինայում սգո օր Է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին

Ուկրաինայում սգո օր Է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր Է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագահի գրասենյակը:

Հրամանագրով հանձնարարվում Է հունվարի 9-ին Ուկրաինայի ամբողջ տարածքում խոնարհել պետական դրոշը պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ կազմակերպությունների շենքերին ու շինություններին: Նաեւ որոշվել Է չեղյալ հայտարարել ժամանցային-համերգային միջոցառումները, համապատասխան փոփոխություններ մտցնել հեռուստա- եւ ռադիոհաղորդումների ծրագրերում:

Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոյի տեղեկատվության համաձայն, ավիավթարի հետեւանքով զոհվել Է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am