Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վարչապետը վերընտրվելու առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Վարչապետը վերընտրվելու առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի 
կառավարության նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է Իսպանիայի հետ բարեկամական հարաբերությունների կանոնավոր զարգացումն ու ընդլայնումը՝ ի նպաստ մեր ժողո­վուրդների բարօրության:

Բարձր եմ գնահատում Իսպանիայի դերակատարությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև կապերի ամրապնդման գործում և լիահույս եմ, որ այն ապագայում կնշանավորվի նոր ձեռքբերումներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am