Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՆԱՏՕ-ի երկրներն սպասում են Վաշինգտոնի հակազդմանն Իրանի հրթիռահարվածներին

ՆԱՏՕ-ի երկրներն սպասում են Վաշինգտոնի հակազդմանն Իրանի հրթիռահարվածներին
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն սպասում են ԱՄՆ-ի հակազդմանը Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հասցված հրթիռահարվածներին: Հունվարի 8-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եվրոպական դաշնակիցներն սպասում են Վաշինգտոնի պատասխան քայլերին, դաշինքի արձագանքը կհետեւի դրանից հետո»,- ասել Է նա:
«ԱՄՆ-ն ինքնուրույն որոշումներ Է ընդունում Իրանի վերաբերյալ՝ չխորհրդակցելով ՆԱՏՕ-ի հետ, ինչպես դա եղել Է բոլոր վերջին ավիահարվածների դեպքում: Այս պայմաններում դաշինքը սպասում Է Վաշինգոնի հակազդմանը»,- նշել Է մի այլ դիվանագետ:
ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ հունվարի 7-ին սկսել են Բաղդադից տարհանել Իրաքում ՆԱՏՕ-ի ոչ մարտական Առաքելության կազմից իրենց զինվորականներին, որի շրջանակում դաշինքի տարբեր պետություններից 500 հրահանգիչներ ուսուցանում Էին իրաքցի զինվորականներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am