Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին

Դավիթ Տոնոյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի 
զոհվածների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունվարի 7-ին այցելել է Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում էր Հիսուս Քրիստոսի Աստվածահայտնության և Սուրբ Ծննդյան տոնը: Հունվարի 7-ը` տոնին հաջորդող օրը Մեռելոց հիշատակի օր է: 

Եռաբլուրը Հայաստանի պաշտպանության նախարարության հուշահամալիր-պանթեոն է, որտեղ ամփոփվել են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողներից շատերի աճյունները։ Եռաբլուրում են ամփոփված նաև Զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ Վազգեն Սագսյանի, Մոնթե Մելքոնյանի աճյունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am