Կոլումբիայում հեղեղումն առնվազն յոթ մարդու կյանք Է խլել
10:26, 27 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Տոլիմայի նահանգում յոթ մարդ Է զոհվել եւ ութն անհայտ կորել գետի հորդանալու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Caracol ռադիոկայանը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ողբերգության պատճառ Է դարձել Ամոյա գետի վտակի հորդացումը Չապարալ քաղաքում: Երեք տուն Է քանդվել ջրի հոսքից, ջրով Է լցվել բժշկական կետը, քանդվել են դպրոցը եւ մասնակիորեն եկեղեցին:
Անհայտ կորածների թվում Է կա նորածին երեխա: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներ, զինվորականներ եւ քաղաքապետարանի աշխատակիցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում